Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը այցելելու է Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i194524-Ռուսաստանի_Կենտրոնական_բանկի_ղեկավարը_այցելելու_է_Իրան
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարի Իրան կատարելիք այցի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2023 14:39 Asia/Tehran
  • Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը  այցելելու է Իրան

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարի Իրան կատարելիք այցի մասին։

Քազեմ Ջալալին «Պարլեմանսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է.«Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան պատրաստվում է  մոտ ապագայում այցելել Իրան»։

َԱվելի վաղ Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Մոհամմադ Ռեզա Ֆարզինն այցելել էր Մոսկվա։

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները համագործակցության համաձայնագիր են ստորագրել՝ ֆինանսական և բանկային փոխանակումները հեշտացնելու համար։

Իրանի և Ռուսաստանի կենտրոնական բանկերը, ստորագրելով ֆինանսական մեսենջերների մասին փոխըմբռնման հուշագիր, հիմք են ստեղծել բանկերի և առևտրականների միջև համագործակցության և փոխհարաբերությունների համար։