Հանրության է ցուցադրվել Իրանի ռազմաօդային ուժերի «F14» կործանիչի սիմուլյատոր համակարգը
https://parstoday.ir/hy/news/iran-i194780-Հանրության_է_ցուցադրվել_Իրանի_ռազմաօդային_ուժերի_f14_կործանիչի_սիմուլյատոր_համակարգը
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարի ներկայությամբ Սպահանում հանրության է ցուցադրվել իրանական «F14» կործանիչի սիմուլյատոր համակարգը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 07:16 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարի ներկայությամբ Սպահանում հանրության է ցուցադրվել իրանական «F14» կործանիչի սիմուլյատոր համակարգը։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդիի, իրանցի բարձրաստիճան օդաչուների և լրագրողների ներկայությամբ երեքշաբթի օրը կայացել է «F14» կործանիչի սիմուլյատոր համակարգի շնորհանդեսը:

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին այս արարողության ժամանակ ասել է, որ F14 ռազմավարական ինքնաթիռի սիմուլյատոր համակարգը նախագծվել և կառուցվել է ռազմաօդային ուժերի ինքնաբավ Ջիհադի մասնագետների կողմից և հանդիսանում է Իրանի բանակի ռազմաօդային ուժերի պարծանքներից մեկը։