Իրանը քննադատել է Սիրիայի քիմիական գործի նկատմամբ քաղաքական մոտեցումը
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ասել է. «Սիրիայի գործի նկատմամբ քաղաքական մոտեցումը ձախողված ռազմավարություն է, որը վտանգում է խնդիրների լուծման գործընթացը»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Սիրիայում քիմիական գործի առնչությամբ ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես քիմիական նյութերի հիմնական զոհխստորեն դատապարտում է ցանկացած վայրում և ցանկացած հանգամանքներում քիմիական զենքի օգտագործումը:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ասել է. «Իրանը աջակցում է բարձր մակարդակում կառուցողական երկխոսությանը Սիրիայի և Քիմիական զենքերի արգելման կազմակերպության միջև որոշակի ժամկետով մնացած հարցերի լուծման և ի վերջո այդ գործը փակելու համար»: