Իրանի արտգործնախարար. Մենք չենք լքի բանակցությունների սեղանը
https://parstoday.ir/hy/news/iran-i194836-Իրանի_արտգործնախարար._Մենք_չենք_լքի_բանակցությունների_սեղանը
Իրանի ԱԳ նախարարն ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատակամ է դիվանագիտության և բանակցային ճանապարհին, և մենք պահպանելով ազգային շահերը կշարունակենք մեր ջանքերը բանակցություններն ամփոփելու ուղղությամբ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 14:26 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար. Մենք չենք լքի բանակցությունների սեղանը

Իրանի ԱԳ նախարարն ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատակամ է դիվանագիտության և բանակցային ճանապարհին, և մենք պահպանելով ազգային շահերը կշարունակենք մեր ջանքերը բանակցություններն ամփոփելու ուղղությամբ»։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը  երեքշաբթի օրը Թեհրանում կայացած  «Դիմադրության դիվանագիտություն,  հարգանքի տուրք հանգուցյալ Հոսեյն Շեյխ ալ-Էսլամիին» համաժողովում ասել է.«Ամերիկյան և արևմտյան կողմերին մենք հստակ ասել ենք, որ Իրանի լուրջ օրակարգում են դրված կարմիր գծերի հարգումը, ազգային շահերի ապահովումը և միևնույն ժամանակ համաձայնության հասնելը, որին բոլոր կողմերը ցույց կտան իրենց հավատարմությունը»։

Իրանի արտաքին գործերի նախարարը հստակեցրել  է.- «Մենք հավատարիմ ենք «ո՛չ արևելք և ո՛չ արևմուտք» սկզբունքով առաջնորդվող քաղաքական անկախության ուղուն,  բայց միևնույն ժամանակ հետևում ենք աշխարհի Արևելքի և Արևմուտքի հետ մեր արտաքին հարաբերություններին , և որտեղ կան շահեր Իրանի սիրելի ու մեծ ժողովրդի համար, մենք այնտեղ ենք»:

Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Մենք չենք նահանջելու  Պաղեստինի և դիմադրության հարցից, Ուկրաինայի, Աֆղանստանի, Եմենի և Պաղեստինի տեղահանված կանայք և երեխաները մեր ընդհանուր ցավն են, և մենք դեմ ենք պատերազմին և  Ուկրաինայում չենք օգնում  պատերազմի կողմերից որևէ մեկին»։

Նշելով, որ մենք հավատում ենք, որ տարածաշրջանային բոլոր խնդիրներն ու մարտահրավերները չեն լուծվելու պատերազմով, որը սխալ, ոչ ճիշտ և անարդյունավետ ճանապարհ է, այլ երկխոսության, բանակցությունների, համաձայնագրի  միջոցով կկարգավորվեն, Իրանի արտաքին գործերի նախարարը  հույս հայտնեց, որ տարածաշրջանը և աշխարհը լի կլինեն խաղաղությամբ, անվտանգությամբ և առաջընթացով: