Չնայած ամերիկյան պատժամիջոցներին, Իրանը հավատարիմ է կանանց իրավունքնրե8ի պաշտպանության սկզբունքներին
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին ասել է. «Չնայած մարտահրավերներին, այդ թվում՝ ամերիկյան միակողմանի ու անմարդկային պատժամիջոցներին, Իրանը հավատարիմ է կանանց իրավունքների պաշտպանությանը և կարևոր ձեռքերումներ է ունեցել կանանց հզորացման գործում»:
Երեքշաբթի օրը կայացած ՄԱԿ ԱԽ նիստում, մի շարք երկրների, այդ թվում՝ Բրիտանիայի ներկայացուցիչները, որոնք Իրանում ետղի ունեցած անկարգությունների ժամանակ բացահայտորեն աջակցում էին դրանք հրահրողներին ու հայտարարում, թե պաշտպանում են իրանցի կանանց իրավունքները, անդրադառնալով տարբեր երկրներում կանանց իրավիճակին, կրկնեցին Իրանի դեմ ուղղված մեղադրանքները:
Հանդիպմանը, նշելով, որ կանանց ու աղջիկների հզորացումն Իրանի առաջանահերթություններից է, Զահրա Էրշադին հավելել է. «Մենք մերժում ու դատապարտում ենք Իրանի դեմ ուղղված անդամ որոշ երկրների ներկայացուցիչների հյատարարությունները: Իրանում կանայք ներկա են տարբեր այդ թվում՝ գիտական, կրթական ու քաղաքական ոլորտներում և կարևոր դերակատարություն ունեն հասարակության մեջ»:
Անդրադառնալով որոշ երկրների վարած երկակի քաղաքականությանը, որոնք միջազգային օրենքներն ու մարդու իրավունքները կիրառում են միայն իրենց քաղաքական շահերն առաջ տանելու համար, Էրշադին հավելել է. «Մտահոգիչ է, որ մի շարք երկրներ անամոթաբար աջակցում են Իսրայելի ռեժիմի ապարտեիդի քաղաքականությանը՝ օրինական ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, միևնույն ժամանակ անտեսելով պաղեստինցի կանանց տառապանքները»։
Իրանցի դիվանագետը դատապարտել է հանդիպմանը Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի չարդարացված ներկայությունը և խոսել բռնագրավված Պաղեստինում կանանց իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Նա ասել է. «Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչը պետք է ներկայացնի պաղեստինցի կանանց և աղջիկների անհամար թիվը, ովքեր զոհ են գնացել Գազայում և այլ օկուպացված պաղեստինյան տարածքներում իսրայելական ռեժիմի հանցագործություններին»։