Իանի դպրոցներում կասկածելի թունավորումների պատասխանատուները հայտնաբերվել ու ձերբակալվել են
Երեշքաբթի օրն ԻԻՀ ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ Խուզեստան, Արևմտյան Ատրպատական, Ֆարս, Քերմանշահ, Խորասան և Ալբորզ նահանգներում ձերբայկալվել են դպրոցներում վտանգավոր գազեր տարածող հանցագործները:
Հայտարարության մեջ ասված է. «Այս խմբերից մեկի մասին ստացված տեղեկատվության համաձայն՝ դրա չորս անդամներից երեքը մասնակցել են նաև Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններիւն և կապված են արտասահմանյան ԶԼՄ-ների հետ, որոնք անկարգությունների ու համակցված պատերազմի ժամանակ աջակցում էին խռոավարարներին»:
Վերջին օրերին իրանցիներին մտահոգում էին դպրոցներում կասկածելի թունավորումների դեպքերը: Երկուշաբթի օն անդրադառնալով այս խնդրին, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ դա հանցագործություն է՝ ուղղված հասարակության ամենաանմեղ անդամների՝ երեխանեերի դեմ և դարձել է հըասարակության մտահոգության ու անհանգստության պատճառ:
Նա հավելել է. «Պաշտոնյաները, հետախուզական ու իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այս գործի բացահայտմամբ»: