Իրանը վերջնականացրել է Ռուսաստանից «Սուխոյ-35»-ի գնման պայմանագիրը
Մարտ 10, 2023 13:44 Asia/Tehran
Իրանը վերջնական տեսքի է բերել Ռուսաստանից «Սուխոյ-35»-ի գնման պայմանագիրը:
Sputnik լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի սովորական սպառազինությունների գնման սահմանափակումները հանելուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջապես համաձայնեց գնել ռուսական Սուխոյ-35 կործանիչներ։
Ըստ հաղորդման՝ դեպքի մանրամասները չեն հրապարակվում, քանի որ տեղեկատվությունը գաղտնի է։
Սուխոյ-35-ը աշխարհի 4-րդ սերնդի ամենահզոր կործանիչներից է:
Այս կործանիչը միաժամանակ զինված է «օդ-օդ» և «օդ-երկիր», հականավային և հակառադարային հրթիռներով։
Բացի այդ, այն հնարավորություն ունի արձակելու բոլոր տեսակի ռումբերն ու լազերային, արբանյակային ու ռադարային հրթիռները։
Պիտակ