Ալի Բաղերի Քանին մեկնում է Հայաստան
Մարտ 21, 2023 12:33 Asia/Tehran
Իրանի փոխարտգործնախարարը մեկնում է Երևան՝ հանդիպելու և խորհրդակցելու հայ պաշտոնյաների հետ։
Այսօր (երեքշաբթի), Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին մեկնում է Հայաստան։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բաղերի Քանին Twitter-ի իր էջում գրել է. «Նոր տարվա առաջին օրվանից մի քանի ժամ անց սկսվեց դիվանագիտական համակարգի սրընթաց շարժը՝ «հարևանության քաղաքականության ամրապնդման» և «կովկասյան տարածաշրջանի» առաջնահերթության կիզակետով»։
Իրանի փոխարտգործնախարարն այնուհետև գրել է, որ հայ գործընկերոջ հրավերով երկօրյա գործուղման է մեկնում Երևան։
Պիտակ