Իրանի և Ռուսաստանի բանկային համակարգերը կմիացվեն՝ SWIFT-ը շրջանցելու նպատակով
Մարտ 23, 2023 09:11 Asia/Tehran
ԻԻՀ կենտրոնական բանկի միջազգային հարցերով փոխնախագահը հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի բանկային համակարգերի միացմամբ, SWIFT-ի կարիք այլևս չի լինի:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոհսեն Քարիմին ասել է. «Գերտերություններն ունենալով համաշխարհային մակարդակով միջազգային բանկային ենթակառուցվածքներ, պատժամիջոցներ են սահմանում երկրների դեմ, որոնցից մեկը վերաբերվում է միջբանկային հաղորդագրությունների SWIFT համակարգին»:
Նա հավելել է, որ Իրանի ու Ռուսաստանի առևտրային բանկերի հաղորդագրությունների միացման արդյունքում, SWIFT-ի կարիք այլևս չի լինի, ինչը թույլ կտա շրջանցել պատժամիոջցների հետևանքով առաջացած խոչընդոտներից մեկը։
Պիտակ