Իրանը դատապարտել է Դանիայում սուրբ Ղուրանի անարգումը
(last modified Tue, 28 Mar 2023 04:57:45 GMT )
Մարտ 28, 2023 08:27 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Դանիայում սուրբ Ղուրանի անարգումը

ԻԻՀ ԱԳՆ-ն դատապարտել է Դանիայում մի խումբ ծայարհեղականների կողմից սուրբ Ղուրանն այրելու քայլը, որը տեղի է ունեցել ռամադան սրբազան ամսին:

Օրերս, Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան դիմաց, մի խումբ ծայրահեղական դանիացիներ  հրկիզել են սուրբ Ղուրանը: Ակցիայի մասնակիցները կրել են հակաիսլամական գրություններով հագուստ և հնչեցրել իսլամ կրոնի դեմ ուղղված կարգախոսներ։
Iran Press գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, նախազգուշացնելով սուրբ Ղուրանի և իսլամական սրբությունների դեմ ուղղված վիրավորական քայլերի աճի և մարդու իրավունքների հավակնորդ եվրոպական երկրների կողմից նման գործողությունների նկատմամբ լռության կապակցությամբ, հայտարարել է. «Նման մոտեցումները հիմք են հանդիսանում ատելություն, ծայրահեղականություն տարածելու և բռնություն քարոզելու համար և սպառնում  համաշխարհային խաղաղությանը, խաղաղ գոյակցությանը և անվտանգությանը»։
Նշելով, որ մարդու իրավունքները հարգելու անվան տակ վերջին գորոծղության նկատմամբ լռությունը հակասում է մարդու համընդհանուր իրավունքներին, Քանանին հավելել է. «Իրանը, ինչպես նաև իսլամական մյուս երկրներն ու ազգերը, Դանիայի իշխանություններից ակնկալում են պատասխանատվություն ստանձնել և կանխել նման գործողությունների կրկնությունը, որոնք իրականացվում են ազատության պատրվակով»։