Քանանի Չաֆիի արձագանքը՝ Սիոնիստական ​​ռեժիմի ներքին բողոքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i196104-Քանանի_Չաֆիի_արձագանքը_Սիոնիստական_ռեժիմի_ներքին_բողոքներին
ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Երուսաղեմի օկուպանտների շրջանում աճող բողոքի ալիքին, ներքին հակամարտություններին և աննախադեպ քաղաքական լարվածությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2023 06:48 Asia/Tehran

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Երուսաղեմի օկուպանտների շրջանում աճող բողոքի ալիքին, ներքին հակամարտություններին և աննախադեպ քաղաքական լարվածությանը։

Բենիամին Նեթանյահուի կառավարության հակասական գործողություններից և դատաիրավական բարեփոխումների վիճահարույց նախագծից հետո, Սիոնիստական ​​ռեժիմը բախվել է ներքին լայն բողոքների, և այդ տարաձայնությունները հասել են իրենց գագաթնակետին Նեթանյահուի կողմից ռազմական նախարար՝ Յոավ Գալանտին պաշտոնից հեռացնելուց հետո:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին թվիթում գրել է.«Իր իշխանության գոյությունը երկարացնելու և ուժը մեծացնելու Իսրայելի ռեժիմի ոճրագործ վարչապետի ջանքերը մեկ անգամ ևս բացահայտեցին սիոնիստական ​​հասարակության ներքին ճեղքվածքները՝ ստեղծելով ամենաաննախադեպ բողոքի ցույցեր և փողոցային հակամարտություններ պաղեստինյան հողերը զավթողների միջև»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Ծիծաղելին այն է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան, հատկապես Անգլիան, ժողովրդավարության հիմնավորմամբ շարունակում են աջակցել օկուպացիայի և ապարտեիդի վրա հիմնված այդ կեղծ ռեժիմի գոյությանը»։