Քանանի Չաֆիի արձագանքը՝ Սիոնիստական ռեժիմի ներքին բողոքներին
ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Երուսաղեմի օկուպանտների շրջանում աճող բողոքի ալիքին, ներքին հակամարտություններին և աննախադեպ քաղաքական լարվածությանը։
Բենիամին Նեթանյահուի կառավարության հակասական գործողություններից և դատաիրավական բարեփոխումների վիճահարույց նախագծից հետո, Սիոնիստական ռեժիմը բախվել է ներքին լայն բողոքների, և այդ տարաձայնությունները հասել են իրենց գագաթնակետին Նեթանյահուի կողմից ռազմական նախարար՝ Յոավ Գալանտին պաշտոնից հեռացնելուց հետո:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին թվիթում գրել է.«Իր իշխանության գոյությունը երկարացնելու և ուժը մեծացնելու Իսրայելի ռեժիմի ոճրագործ վարչապետի ջանքերը մեկ անգամ ևս բացահայտեցին սիոնիստական հասարակության ներքին ճեղքվածքները՝ ստեղծելով ամենաաննախադեպ բողոքի ցույցեր և փողոցային հակամարտություններ պաղեստինյան հողերը զավթողների միջև»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Ծիծաղելին այն է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան, հատկապես Անգլիան, ժողովրդավարության հիմնավորմամբ շարունակում են աջակցել օկուպացիայի և ապարտեիդի վրա հիմնված այդ կեղծ ռեժիմի գոյությանը»։