Մարտ 28, 2023 16:39 Asia/Tehran
  • Ս. Ստեփանոս վանքը Արևելյան Ատրպատական նահանգի ամենաշատ այցելվող ժամանցի վայրն է

Արևելյան Ատրպատականի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի վարչության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Սուրբ Ստեփանոս վանքը և Արասի ազատ գոտին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերն են։

Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեն հայտնել է,որ   մինչև մարտի 28-ը՝ մոտ մեկ միլիոն 400 հոգի այցելել են այս նահանգի պատմամշակութային, բնական և զբոսաշրջային վայրեր: 

Ահմադ Համզեզադեն այսօր այդ մաիսն հայտնելով ասել է.«Այս տարի Նովռուզյան արձակուրդի ընթացքում Ս. Ստեփանոս վանքը եղել է որպես Հյուսիս-արևմտյան տարածքի ամենաշատ այցելվող վայրը: Իրանական 1402 թվականի գարնան չորրորդ օրը ավելի քան հինգ հազար 300 տոմս է վաճառվել և ավելի քան 25 հազար մարդ է այցելել այս պատմական վանքը:

Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված և գրանցման փուլում գտնվող կոթողներին,Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրենն ասել է.«Արասի ազատ գոտին  մի քանի նահանգի չափ  կոթողներ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու համար:Արասի եկեղեցական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում, իսկ Գեոպարկը, «Խոջա Նազար» քարավանատունը և Արասբարանի անտառները գտնվում են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում գրանցվելու  շեմին»: