Իրանի արտգործնախարար. Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն մերժված է
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ցանկացած հիմնավորումով մերժված է»։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, -«Հատուկ ուշադրություն է դարձվել Կովկասում ընթացող զարգացումներին, քանի որ այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում կողմերից ոչ մեկի՝ ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի Հանրապետության շահերից և անվտանգության հաստատումը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»:
Նշելով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին ուղղված ջանքերը կդառնան տարածաշրջանում իրավիճակը ավելի ու ավելի բարդացնելու գործոն, Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է,«Տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորել երկխոսության և տարբեր կողմերի քաղաքական լուծումների միջոցով»։
Հատկապես վերջին մեկուկես տարում, Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է,-«Լավ առաջընթաց է գրանցվել, և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան երեքուկես անգամ»։
Ամիր Աբդոլլահյանը Թուրքիա-Սիրիա հարաբերությունների մասին ասել է.«Հաջորդ շաբաթ չորս երկրներ՝Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպում կկայանա, որի նպատակն է մոտեցնել Թուրքիայի և Սիրիայի հայեցակետերը»։
Պաշտպանելով գլոբալ խաղաղության և անվտանգության վերաբերյալ Չինաստանի նախագահի գաղափարը, Իրանի ԱԳ նախարարը հավելել է,-«Իրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը տանում է դեպի կայուն խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թեհրան-Ռիադ հարաբերությունների աշխուժացման մասին ասել է,«Շուտով կհանդիպի Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ և մտքեր կփոխանակի երկկողմ հարաբերությունների վերականգնման և դեսպանատների վերաբացման շուրջ»։
Երեքշաբթի երեկոյան Մոսկվա մեկնեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորած պատվիրակությունը: