Մեկնաբանություն- Մոսկվայում կայացել է Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, քաննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային հարցերի շրջանակ:
Չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, Ամիր Աբդոլլահյկանը նշել է, որ երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունները տարբեր մակարդակներում և տարբեր հարցերի շուրջ կարծիքներ են փոխանակում, հույս հայտնելով, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական բաժինները առաջիկայում վերջնական տեսքի կբերեն երկարաժամկետ համագործակցության համաձայնագիրը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գոհունակություն է հայտնել տարածաշրջանային և միջազգային ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Սա ԱԳ նախարար պաշտոնում Աբդոլլահյանի չորրորդ այցն է Մոկսվա: Նախորդ այցը կայացել էր անցած տարվա աշնանը:
Իրան-Ռուսաստան հարաբերությունները կարոևեր են տարբեր պատճառներով, այդ թվում՝ Կասպից ծովով հարևանությունը և տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններն ու միջազգային ասպարեզում համագործակցությունը։ Ուստի Իրանի արտգործնախարարի այցը Մոսկվա, որը տեղի է ունեցել երկու երկրների իշխանությունների միջև շարունակական խորհրդակցությունների շրջանակում, կարևոր է տարբեր առումներով։ Երկու երկրները հաստատակամ են բոլոր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու հարցում և միաժամանակ գտնվում են Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, ինչը, իհարկե, մեծացրել է երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու՝ երկու երկրների իշխանությունների ցանկությունը։
Իրանն ու Ռուսաստանն ընդհանուր տեսակետներ ունեն բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Աֆղանստանի, Եմենի, Իրաքի և Սիրիայի խնդիրների, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Մոսկվայում նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպում՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով, որի նպատակն է մոտեցնել Սիրիայի և Թուրքիայի տեսակետները։
Իրանն ու Ռուսատսանը նպատակ ունեն զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ երկարաժամկետ համաձագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչպես նաև այդ ճանապարհին առկա խոչընդոտների վերացմամբ, որոնց թվում են թույլ ենթակառուցվածքների ամրապնդոեւմը և ներդրումների ներգրավումը: Մոսկվան և Թեհրանը քննարկում են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը բանկային և տարանցիկ ոլորտներում: Այդ շրջանակում, նախատեսվում է միացնել Ռուսաստանի Միր և Իրանի Շեթաբ բանկային ցանցերը, ինչը կարող է վերացնել բազմաթիվ խոչընդոտներ, այդ թվում՝ գործարարների համար։
Երկու երկրների միջև տարանցման զարգացումը և Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացումը նույնպես երկկողմ կարևոր նախագծերից է, որը Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի ստեղծմամբ կարող է կենտրոնական դեր խաղալ Իրանի Բանդար Աբբաս և Չաբահար նավահանգիստները Մոսկվային միացնելու հարցում: Մոտ 3000 կիլոմետրանոց այս առևտրային ուղին երկու երկրներին հնարավորություն կտա բոլոր տեսակի ապրանքները դեպի ասիկան մեծացող շուկա տեղափոխել Արևմուտքից հեռու ցամաքային և ծովային ուղիներով:
ՌԴ ԱԳ նախարարը կարևորել է տրանսպորտային և տարանցման ոլորտում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և Հյուսիս-Հարավ միջանցքի ռազմավարական դերը, Ռուսաստանի պատրաստակամությունը հայտնելով միջանցքն ավարտելու համար համագործակցելու հարցում:
Հաշվի առնելով երկու երկրների նպատակներն ու քաղաքական դիրքորոշումները, ինչպես նաև կարողությունները, հատկապես նավթի և գազի, արդյունաբերության և Հյուսիս-Հարավ միջանցքի ոլորտում, երկկողմ շահերի ապահովման համար պահանջվում են շարունակական խորհրդակցություններ երկու երկրների իշխանությունների միջև: Եվ ԻԻՀ ԱԳ նախարարի այցը կարելի է գնահատել որպես երկու երկրենրի առավել մերձեցմանն ուղղված քայլ: