Իրանի կառավարության խոսնակ. Ահաբեկչական գործողություններն անպատասխան չեն մնա
Անդրադառնալով Սիրիայում իրանցի երկու ռազմական խորհրդականների նահատակությանը՝ Իրանի կառավարության խոսնակը նշել է. «Ահաբեկչական գործողություններն անպատասխան չեն մնա»:
Ալի Բահադրի Ջահրամին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սիոնիստական ռեժիմը և պպետական մակարդակով ահաբեկչություն իրականացնողները սովորություն ունեն ճգնաժամի ժամանակ սահմաններից դուրս նման գործողություններ իրականացնել՝ հասարակական կարծիքը շեղելու և թույլ չտալ համար, որ իրենց ներքին խնդիրները բացահայտվեն»։
Ուրբաթ օրը Դամասկոսի արվարձաններրի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած ավիահարձակման հետանքով նահատակվել են ԻՀՊԿ ռազմական խորհրդականներ՝ մայոր Միլադ Հեյդարին և կապիտան Մողդադ Մեհղանի Ջաֆարաբադին:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ուրբաթ օրը Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Դամասկոսում գտնվող մի շարք թիրախներ, այդ թվում՝ Դիմաս շրջանը:
Ցավակցություն հայտնելով նահատակների ընտանիքներին, Իրանի կառավարության խոսնակը նշել է. «Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների շարունակությունը այս երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում է և ուղղված է ահաբեկչության ամրապնդմանը»: