Մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i196582-Մեկնարկել_է_Իրանի_Ռուսաստանի_Սիրիայի_և_Թուրքիայի_քառակողմ_հանդիպումը
Այսօր (երեքշաբթի) Մոսկվայում մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների քառակողմ հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2023 08:51 Asia/Tehran
  • Մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպումը

Այսօր (երեքշաբթի) Մոսկվայում մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների քառակողմ հանդիպումը։

Այս հանդիպմանը իրանական պատվիրակության ղեկավարն է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով հատուկ օգնական Ալի Ասղար Խաջին։

Ալի Ասղար Խաջին երեկ (երկուշաբթի) երկկողմ հանդիպումներ է ունեցել երեք երկրների՝ Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ։

Ակնկալվում է, որ այդ խորհրդակցությունները Մոսկվայում կանցկացվեն այդ երկրների բարձրաստիճան դիվանագետների քննարկումները ծրագրելու նպատակով։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր, որ այս երկրների բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը հետաձգելու որոշումն ընդունվել է այն պատճառով, որ որոշ կողմեր ​​պատրաստ չեին այն անցկացնել։
Ըստ իրազեկ աղբյուրի՝ Մոսկվայում գտնվող բոլոր պատվիրակությունները պատրաստ են անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնել՝ այս երկրների արտգործնախարարների հանդիպման նախապատրաստման համար։