Քանանի Չաֆի. Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական հարաբերություններն ակտիվացել են
https://parstoday.ir/hy/news/iran-i196778-Քանանի_Չաֆի._Իրանի_և_Սաուդյան_Արաբիայի_միջև_պաշտոնական_հարաբերություններն_ակտիվացել_են
Անդրադառնալով Պեկինում Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական հարաբերությունների հաստատման մասին:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Ապրիլ 06, 2023 18:08 Asia/Tehran
  • Քանանի Չաֆի. Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական հարաբերություններն ակտիվացել են

Անդրադառնալով Պեկինում Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական հարաբերությունների հաստատման մասին:

Նասեր Քանանի Չաֆին,  բացատրություններ տալով Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների խորհրդակցությունների մասին, հավելել է.-« Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների բանակցություններում կողմերն ընդգծել են տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորությունը, ինչպես նաև. տարածաշրջանում անվտանգության ներծին բնույթը»:
Քանանի Չաֆին ասել է.-«Բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու նպատակով Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները  հանդես են եկել  առկա համաձայնագրերը, ներառյալ  երկկողմ համագործակցության համապարփակ համաձայնագիրը և անվտանգության համաձայնագիրը իրագործելու համատեղ պատրաստակամություն դրսևորելու կոչով»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. -«Իրանի և Սաուդյան Արաբիայի կողմից ընդգծվել են տնտեսական ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանն ուղղված ջանքերը, որոնք երկու երկրի միջև առկա համաձայնագրերի հիմամբ ապահովում են աշխատանքները սկսելու  օրինական ու իրավական հիմքերը»:

Նա ընդգծել է. «Երկու երկրների միջև լավ և դրական բանակցություններ են տեղի ունեցել, և աստիճանաբար երկու երկրների միջև պետական  և մասնավոր մակարդակներով տարբեր պատվիրակություններ կփոխանակվեն»։