Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Հեռախոսազրույց են ունեցել:
Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին երեքշաբթի կեսօրին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, իր ցավակցությունն ու կարեկցանքը հայտնելով թուրքական կառավարությանն ու ժողովրդին, ասել է. Իրանի ժողովուրդն ու կառավարությունը այս դժվարին պահին կանգնած են Թուրքիայի կառավարության և ժողովրդի կողքին:
Երկու երկրների նախագահները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, թուրք-իրանական հարաբերությունները և Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, Իսրայելի հարձակումները Ալ-Աքսա մզկիթի վրա։
Թուրքիայի նախագահը շեշտել է էսկալացիայի և բռնության նոր փուլերի կանխարգելման կարևորությունը, որոնց, իր կարծիքով, կարելի է հասնել միայն ողջախոհություն ցուցաբերելով։
Այս առնչությաբ Էրդողանը կոչ է արել համատեղ քայլեր ձեռնարկել: