Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
https://parstoday.ir/hy/news/iran-i196860-Ֆրանսիայի_և_Իրանի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_տարածաշրջանային_հարցեր
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 07, 2023 14:20 Asia/Tehran
  • Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննան հինգշաբթի երեկոյան հանդիպել են Պեկինում՝ օգտվելով Չինաստանում երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների միաժամանակյա ներկայությունից։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Կողմերը քննարկել են նաև հյուպատոսական որոշ հարցեր և ընդգծել փոխադարձ հարգանքի ու համատեղ երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը։