Ցավակցություն աշխարհի շիաների առաջին իմամ Ալիի նահատակության օրվա կապակցությամբ
Ապրիլի 12-ն աշխարհի շիաների առաջին իմամ Ալիի նահատակության օրն է: Իմամ Ալին մարդկության համար կատարյալ կերպարի օրինակ է: Նրա խոսքերը վերաբերվում են մարդկային կարիքներին, իսկ նրա բարոյական արժանիքները բուժիչ են բազմաթիվ հիվանդությունների համար, որոնք սպառնում են մարդկանց, հատկապես այսօրվա աշխարհի կառավարիչներին:
Իսլամի մարգարեի պահապան և իրավահաջորդ Իմամ Ալին նահատակվել է Ղադրի գիշերներից մեկի ժամանակ:
Ռամադան սուրբ ամսվա 19-րդ, 21-րդ և 23-րդ գիշերները կոչվում են Ղադրի գիշերներ: Այդ գիշերները մուսուլմաններն անցկացնում են արթուն, աղոթում են և Ղուրան ընթերցում:
Ղադրի գիշերը շատ կարևոր գիշեր է և այդ գիշեր արած ամեն բարի արարք, հավասար է հազար գիշերվա արած բարի գործերին:
Ղադրի գիշերն իրանցիներն այցելում են Մաշհադում գտնվող շիաների ութերորդ իմամ Ռեզայի դամբարան, Ղոմ քաղաքում գտնվող Ջամքարան մզկիթ, սուրբ Մասումեի դամբարան և այլ կրոնական վայրեր և կատարում Ղադրի գիշերվա ծեսը:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպությունն աշխարհի շիաների առաջին էմամի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում բոլոր մուսուլմաններին և աշխարհի ազատախոհներին: