«Զենգեզուրի միջանցքը» կաթվածահար կանի Իրանի առևտուրը
Ապրիլ 13, 2023 07:16 Asia/Tehran
Կովկասի հարցերով փորձագետ Մոհամմադ Մոթլաղը նշել է. «Եթե Զանգեզուրի միջանցքը» ստեղծվի, միջազգային միջանցքներում դերակատարություն ունենալու Իրանի ճանապարհը կփակվի, իսկ երկրի հարավում գտնվող Չաբահար նավահանգիստը գործնականում անօգուտ կդառնա»:
Նա հավելել է. «Կովկասի ճգնաժամերի հետնաբերում British Petroleum ընկերությունն է, որի նպատակն է թալանել Կասպից ծովի նավթի և գազի պաշարները: Ղարաբաղյան պատերազմը նույնպես տնտեսական արմատներ ունի, քանի որ բրիտանական կառավարությունը ձգտումէ տիրանալ Կովկասի ոսկու հանքերին»։
Մոհամմադ Մոթլաղն ասել է. «Սխալ քաղաքականության դեպքում Հյուսիս-Հարավ միջանցքում իրանական ողջ բիզնեսը կհայտնվի Ադրբեջանի նախագահ Ալիևի մաֆիոզ ընտանիքի վերահսկողության տակ»:
Պիտակ