Իրանից Հայաստան արտահանման ծավալն աճել է 60 տոկոսով
(last modified Tue, 25 Apr 2023 05:25:32 GMT )
Ապրիլ 25, 2023 08:55 Asia/Tehran
  • Իրանից Հայաստան արտահանման ծավալն աճել է 60 տոկոսով

2022թ Իրանից Հայաստան արտահանման ծավալն աճել է 60 տոկոսով:

«Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2022թ. Հայաստան Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը 294 միլիոն դոլարից հասել է 478 միլիարդ դոլարի՝ գրանցելով 62.5 տոկոս աճ: 
Ըստ այս հաղորդման՝ նույն ժամանակահատվածում Իրանը Հայաստանի հետ փոխանակել է  ընդհանուր առմամբ  1477 հազար տոննա ապրանք՝ 478 միլիոն դոլար արժեքով։ Հայաստանի հետ առևտրային հաշվեկշիռը կազմել է  450 միլիոն դոլար։
Իրանն ամենակարճ սահմանն ունի Հայաստանի հետ։ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակից է Հայաստանին։ Իրանի և Հայաստանի սահմանի երկարությունը կազմում է 44 կմ, իսկ սահմանային անցակետը Նորդուզն է։
Հեղուկ բնական գազը, երկաթը, պողպատ և  բիտումը դեպի Հայաստան արտահանվող հիմնական ապրանքներն են, որոնք միայն կազմում են դեպի Հայաստան Իրանի արտահանման ընդհանուր արժեքի մոտ մեկ երրորդը (33%)։