Ռայիսին ընդգծել է Իրանի և Ղազախստանի միջև առևտրային հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i198292-Ռայիսին_ընդգծել_է_Իրանի_և_Ղազախստանի_միջև_առևտրային_հարաբերությունների_խթանման_անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Թեև անցյալ տարի Իրանի և Ղազախստանի միջև գրանցվեց առևտրային հարաբերությունների զգալի աճ և իրավիճակը փոխվեց, սակայն հարաբերությունների այս մակարդակը չի համապատասխանում երկու երկրների հնարավորություններին, և մենք պետք է կրկնակի ջանքեր գործադրենք դրանք բարելավելու ուղղությամբ»։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Ապրիլ 27, 2023 09:34 Asia/Tehran
  • Ռայիսին ընդգծել է Իրանի և Ղազախստանի միջև առևտրային հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Թեև անցյալ տարի Իրանի և Ղազախստանի միջև գրանցվեց առևտրային հարաբերությունների զգալի աճ և իրավիճակը փոխվեց, սակայն հարաբերությունների այս մակարդակը չի համապատասխանում երկու երկրների հնարավորություններին, և մենք պետք է կրկնակի ջանքեր գործադրենք դրանք բարելավելու ուղղությամբ»։

Ղազախստանի վարչապետ Ալի Խան Սմայիլովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ընդգծել է հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Ռայիսին և Սմայիլովը քննարկել են նաև Կենտրոնական Ասիայից Պարսից ծոց տարանցիկ ենթակառուցվածքներում ներդրումների, առևտրային համագործակցությունը դյուրացնելու նպատակով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և դրամավարկային և բանկային ոլորտներում նորարարական մեխանիզմների կիրառման հետ կապված հարցեր:

Ղազախստանի վարչապետը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ, հատկապես տնտեսական ու առևտրային ներդրումների ոլորտում: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը բավարար չէ և չի համապատասխանում առկա կարողություններին, հետևաբար կողմերը մշակել են համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ:

Ալի Խան Սմայիլովը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում Թեհրան-Աստանա պայմանավորվածությունների իրագործմամամբ կողմերի համագործակցության մակարդակը կաճի: