Ռայիսի. Սիրիան կանգնեց սադրանքների դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i198778-Ռայիսի._Սիրիան_կանգնեց_սադրանքների_դեմ
Դամասկոսում գտնվող սուրբ Զեյնաբի սրբավայրում մի խումբ սիրիացիների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Իրանի և Սիրիայի հարաբերությունները միայն քաղաքական և դիվանագիտական հարաբերություններ չեն: Դրանք ռազմավարական հարաբերություններ են, որոնք խորանում են ամեն օր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2023 06:54 Asia/Tehran

Դամասկոսում գտնվող սուրբ Զեյնաբի սրբավայրում մի խումբ սիրիացիների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Իրանի և Սիրիայի հարաբերությունները միայն քաղաքական և դիվանագիտական հարաբերություններ չեն: Դրանք ռազմավարական հարաբերություններ են, որոնք խորանում են ամեն օր»:

Նահատակների ընտանիքների, Դիմադրության առանցքի հրամանատարների ու զինվորների և  տարբեր կրոնների կրոնագետների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «12 տարի շարունակ արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի գլխավորությամբ, ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական, տեխնիկական և մեդիա աջակցությամբ ապստամբություն ստեղծեցին Սիրիայի դեմ, և սպանեցին այդ երկրի ժողովորիդն ու ավերեցին քաղաքները: Բայց այսօր Սիրիան հպարտ և դիմադրող է, և հավերժ ամոթ իսլամի թշնամիներին ու պատիվ Աստծու ճանապարհի մոջահեդներին»: 
Նա հավելել է. «Երբ թաքֆիրական շարժումը  հարձակվեց Իրաքի և Սիրիայի վրա, նրանք ճիշտ չէին վերլուծել  իրավիճակը, բայց մեր հեռատեսությունը փաստեց, որ այդ դավադրությունները կազմակերպել էին ամերիկացիներն ու սիոնիստները»:   
Ռայիսին ընդգծել է. «Հեղափոխության գերագույն առաջնորդը Դիմադրությանը ճիշտ ճանապարհ ցույց տվեց՝ ճիշտ վերլուծելով զարգացումները և պայմանները և միասնություն ստեղծեց իսլամական աշխարհում ընդդեմ թաքֆիրականների ու հանցագործների»։
Նշելով, որ ինչպես 12 տարի շարունակ Սիրիան պայքարեց ու հաղթեց, այսօր էլ վերակառուցվելու է և բոլոր ավերակները  վերածվելու են մնայուն շինությունների, Ռայիսին հավելել է. «Իրանը դժվարին ժամանակներում կանգնած է եղել Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին, և այսօր էլ կկանգնի ձեր կողքին վերակառուցման շրջանում»: