Ուրախ ենք համագործակցել Իրանի հետ սիրիական խնդրի լուծման հարցում. Լավրով
https://parstoday.ir/hy/news/iran-i199218-Ուրախ_ենք_համագործակցել_Իրանի_հետ_սիրիական_խնդրի_լուծման_հարցում._Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 11, 2023 10:17 Asia/Tehran
  • Ուրախ ենք համագործակցել Իրանի հետ սիրիական խնդրի լուծման հարցում. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Այս մասին հայտնել է  իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են սիրիական հարցի շուրջ համագործակցությունը:

«Մենք շատ ուրախ ենք, որ սերտ համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ սիրիական խնդրի լուծման հարցում»,- նշել է Լավրովը:

Ըստ աղբյուրի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մայիսի 9-ի երեկոյան Ռուսաստան է ժամանել քաղաքական պատվիրակության գլխավորությամբ՝ Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպմանը մասնակցելու համար: