Իռլանդիա. Մենք պատրաստ չենք ԻՀՊԿ-ի վերաբերյալ սխալ գնահատական տալ
https://parstoday.ir/hy/news/iran-i199280-Իռլանդիա._Մենք_պատրաստ_չենք_ԻՀՊԿ_ի_վերաբերյալ_սխալ_գնահատական_տալ
Մենք պատրաստ չենք ԻՀՊԿ-ի վերաբերյալ սխալ գնահատական տալ, ասել է Մայքլ Մարտիննն :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2023 06:57 Asia/Tehran
  • Իռլանդիա. Մենք պատրաստ չենք ԻՀՊԿ-ի վերաբերյալ սխալ գնահատական տալ

Մենք պատրաստ չենք ԻՀՊԿ-ի վերաբերյալ սխալ գնահատական տալ, ասել է Մայքլ Մարտիննն :

Իր իռլանդացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, դատապարտելով Պահապանների կորպուսի վերաբերյալ Շվեդիայի խորհրդարանի որոշումն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ինքնիշխան մարմին է, որը պատասխանատու է երկրի ազգային և սահմանային անվտանգության պահպանման համար և ամենամեծ դերն է խաղում տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում: Այս քայլն իրականացվել է Իրանի ժողովրդի կողմից մերժված ահաբեկիչների հրահրմամբ»:

Գնահատելով Իռլանդիայի քաղաքացուն ազատ արձակելու Իրանի մարդասիրական որոշումը՝  Մայքլ Մարտիննն ընդգծել է Թեհրանի հետ համագործակցելու իր երկրի կամքը, հավելելով. «Իռլանդիան պատրաստ չէ սխալ գնահատական տալ ԻՀՊԿ-ի ղեկավար մարմնի վերաբերյալ: Մենք տեղյակ ենք ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դերի մասին»:

Իռլանդիայի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության ընթացքի և պատժամիջոցների վերացմանն ուղղված ջանքերի  կապակցությամբ և ասել, որ իր երկիրը ողջունում է այդ գործընթացը։