Մայիս 18, 2023 16:33 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.  Եթե  Աֆղանստանը  չհամագործակցի ջրից օգտվելու իրավունքի ապահովման հարցում, մենք ճշման միջոցներ կկիրառենք

Իրանի ԱԳ նախարարն ասել է,-«Եթե ​​Աֆղանստանի իշխանություններն Իրանի հետ չհամագործակցեն Հիրմանդ գետի ջրից օգտվելու իրավունքն ապահովելու հարցում, մենք ճնշման միջոցներ կկիրառենք»:

1972 թվականին Իրանի և Աֆղանստանի իշխանությունների կողմից ստորագրված Հիրմանդի պայմանագրի համաձայն, Իրանի մասնաբաժինը Հիրմանդ գետի ջրից  կազմում է տարեկան 820 միլիոն խորանարդ մետր և մոտ 26 խորանարդ մետր վայրկյանում, ինչը, իհարկե, տարբերվում է տարբեր ամիսների և եղանակների ժամանակ:

Աֆղանստանի նախորդ կառավարությունը, որը հավակնում էր ապահովել Իրանի ջրային իրավունքները՝ Նիմրուզ նահանգում Հիրմանդ գետի վրա կառուցելով Քամալ Խան ամբարտակը, գործնականում կանխեց այս պայմանագրի իրականացումը, որը մեծ վնաս հասցրեց Իրանում, հատկապես Սիստան և Բալուչեստան նահանգում Հիրմանդ գետի մերձակայքում գտնվող մարդկանց, կենդանիներին և բույսերին:

 IRNA-ի հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Սիստան և Բալուչեստան կատարած այցի շրջանակում Հիրմանդ գետի ջրից օգտվելու  Իրանի իրավունքի   մասին զրույցի ընթացքում ասել է.-«1972 թվականի պայմանագրի համաձայն՝ Իրանի բնական իրավունքն է օգտվել Հիրմանդի ջրից, և մենք լրջորեն հետամուտ ենք լինելու այս հարցին»։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է. -«Եթե հարկ լինի, կկիրառվեն ճնշման միջոցներ՝ Աֆղանստանի իշխանությունների այն հատվածի նկատմամբ, որը չի համագործակցում Իրանի հետ Հիրմանդ գետի ջրից օգտվելու հարցում»:

Այդ կապակցությամբ հինգշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգ կատարած այցի ժամանակ Աֆղանստանի իշխանություններին նախազգուշացրել է  Հիրմանդ գետի ջրից օգտվելու Իրանի իրավունքի կապակցությամբ:

Պիտակ