Մայիս 18, 2024 17:06 Asia/Tehran
  • Իրան. Ամերիկան ​​և Արևմուտքը չեն խուսափում միջազգային իրավունքը ոտնահարելուց

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակը, մատնանշելով, որ միջազգային իրավունքը տառապում է կատարման թույլ երաշխիքներից, ասել է. «Ամերիկան ​​և Արևմուտքը միջազգային իրավունքը ընդունել են դասակարգված և չեն խուսափում այն ​​ոտնահարել ամբողջովին քաղաքական պատճառաբանումներով»։

Ալի Բահադորի Ջահրոմին այսօր շաբաթ «Միջազգային իրավունքի քաղաքական դասակարգումը» վերնագրով գրառման մեջ գրել է, որ միջազգային իրավունքը տառապում է իրականացման թույլ երաշխիքներից, և որոշ քաղաքական մեկնաբանություններ ևս խորացնում են այդ տառապանքը: Օրինակ Ամերիկացի 12 տոտալիտար սենատորներ գրավոր կերպով սպառնացել են Միջազգային քրեական դատարանին և դատարանի անդամներին իրենց օրինական պարտականությունների կատարման համար։

Խոսքն ուղղելով Միջազգային քրեական դատարանին, ամերիկացի սենատորները սպառնացել, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների նկատմամբ հնարավոր ձերբակալության որոշում կայացվի, ապա դատարանի անդամների և նրանց ընտանիքների դեմ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն։

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակը հավելել է. «Անկախ նման նամակի բովանդակության իրավական քննարկումից, դրանից բխող եզրակացությունն այն է, որ միջազգային իրավական համակարգի հաջողությունն ու արդյունավետությունը պահանջում է լուրջ վերանայում թե՛ կառուցվածքի, թե՛ բովանդակության առումով»։

Բահադորի Ջահրոմին նաև գրել է. «Արևմտյան երկրների կամայական պահվածքը դանդաղեցրել է միջազգային իրավունքի հասունացման և դրա ներգործության գործընթացը։ Մարդու իրավունքների և նույնիսկ մարդասիրական իրավունքների կատեգորիայի քաղաքական և կողմնակալ հայացքի վառ օրինակներից է Սիոնիստական ​​ռեժիմի կողմից կատարված դաժան ցեղասպանության վերջին իրավիճակը, խաղաղ բնակչության, բժշկական և կրթական հաստատությունների, միջազգային ենթակայության տակ գտնվող հաստատությունների կենտրոնակայանների,  լրատվական կենտրոնների  վրա հարձակումները, ինչպես նաև Գազայում պաղեստինցի երեխաների ու կանանց զանգվածային սպանությունները»:

 

Պիտակ