Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները կհանդիպեն Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i235012-Ռուսաստանի_Չինաստանի_և_Իրանի_ներկայացուցիչները_կհանդիպեն_Թեհրանում
Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 22, 2025 18:09 Asia/Tehran
  • Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները կհանդիպեն Թեհրանում

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում:

 Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը և «եվրաեռյակի» սպառնալիքները՝ ակտիվացնելու snapback  մեխանիզմը, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերադարձ:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունն, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

« Թեհրանում տեղի կունենա եռակողմ հանդիպում   Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև, որի գլխավոր թեմաներից մեկը կդառնա միջուկային խնդրի, մասնավորապես, պատժամիջոցների վերադարձի հարցի քննարկումը», - ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հավելել է նաև, որ հանդիպումը չի լինելու արտգործնախարարների մակարդակով։ Դիվանագետի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում համընկնում են ու երեք երկրները պահպանում են լավ հարաբերությունները։