Ինչպիսի՞ն է Բրիտանիայի կառավարության գաղտնի պատերազմը պաղեստինամետ կազմակերպությունների դեմ
-
Բրիտանիայում պաղեստինամետ խմբեր
Pars Today - Բրիտանիայում պաղեստինամետ երկու կազմակերպություններ հայտարարեցին, որ իրենց բանկային հաշիվները անորոշ ժամանակով սառեցվել են։
Ըստ Pars Today-ի, «Մեծ Մանչեստրի Պաղեստինի Բարեկամները» և «Շոտլանդիայում Պաղեստինի հետ համերաշխության արշավը», որոնք կազմակերպում են խաղաղ բողոքի ակցիաներ, հայտարարել են, որ Virgin Money և Unity Trust բանկերը անորոշ ժամանակով սառեցրել եմ իրենց ֆինանսական հաշիվները։ Այս գործողությունները մտահոգություններ են առաջացրել Իսրայելին քննադատող ձայները ճնշելու վերաբերյալ։
«Մեծ Մանչեստրի Պաղեստինի Բարեկամները» խմբի ֆինանսական տնօրեն Օուեն Քուփերը նշել է, որ իրենց խումբը խաղաղ գործում է ավելի քան մեկուկես տարի՝ առանց որևէ խախտման կամ հանցավոր գործունեության, սակայն Virgin Money Bank-ը որևէ բացատրություն չի տվել հաշվի սառեցման համար։ Նա հավելել է.«Եթե սա տեղի է ունեցել պարզապես այն պատճառով, որ բանկային հաշվի անվան մեջ կա «Պաղեստին» բառը, դա շատ մտահոգիչ է։ Սա շատ հիասթափեցնող կլինի այն երկրում, որը պնդում է, որ ունի խոսքի ազատություն և լիբերալ ժողովրդավարություն»։
Քուփերը նշել է, որ այս քայլը դադարեցրել է Գազային և Արևմտյան ափին սննդի և բժշկական օգնության մատակարարումը՝ հավելելով.«Մենք չունենք F-35-ներ կամ 500 ֆունտ կշռող ռումբեր, դրանք ֆինանսավորելու համար: Այս գումարները ծախսվում է սննդի և դեղորայքի վրա»:
Բրիտանիայի կառավարությունը նաև «Գործողություն Պաղեստինի համար» քաղաքացիական հասարակության խումբը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչը լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել: Պաղեստինի կողմնակիցների կողմից այս քայլի դեմ ցույցեր անցկացնելու երրորդ շաբաթն անընդմեջ ոստիկանությունը ձերբակալել է նրանցից 55-ին:
Բրիտանիայի նոր օրենքի համաձայն՝ այդ խմբին անդամակցելը կամ նույնիսկ դրան խորհրդանշական աջակցությունը կարող է հանգեցնել մինչև 14 տարվա ազատազրկման:
Որոշումը կայացվել է իսրայելամետ լոբբիստական խմբերի կողմից աճող ճնշումից հետո, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները: Այս խումբը, որը հայտնի է Սիոնիստական ռեժիմը զինելու մեջ ներգրավված զենքի ընկերությունների դեմ իր ուղղակի բողոքի գործողություններով, առաջին քաղաքացիական խումբն է, որը «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի ներքո դասվում է ISIS-ի և Ալ-Քաիդայի նման խմբավորումների կողքին: