Փեզեշքյան. Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու մասին խոսակցությունները պատրանք են
https://parstoday.ir/hy/news/iran-i235034
ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Իրանի միջուկային ծրագրի ավարտի մասին խոսակցությունները պարզապես պատրանք են։ Մենք պատրաստ ենք Իսրայելի ցանկացած ռազմական գործողության։ Իրանի զինված ուժերը պատրաստ են կրկին հարձակվել օկուպացված տարածքների վրա»։
(last modified 2025-07-23T14:58:13+00:00 )
Հուլիս 23, 2025 10:58 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու մասին խոսակցությունները պատրանք են

ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Իրանի միջուկային ծրագրի ավարտի մասին խոսակցությունները պարզապես պատրանք են։ Մենք պատրաստ ենք Իսրայելի ցանկացած ռազմական գործողության։ Իրանի զինված ուժերը պատրաստ են կրկին հարձակվել օկուպացված տարածքների վրա»։

Տարածաշրջանում վերջին զարգացումների մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «Իսրայելը մեզ վնաս է պատճառել։ Մենք նունպես ուժեղ հարվածներ ենք հասցրել, բայց ռեժիմը թաքցնում է իր կրած վնասները»։

Նշելով, որ Իսրայելը ձգտում էր փոխել, մասնատել և վերացնել Իրանը՝ քաոսի և համակարգի քայքայման միջոցով, սակայն ձախողվեց, նախագահը հավելել է. «Կասկած չկա, որ երկիր ներթափանցումներ եղել են, բայց  որոշիչ գործոնը եղել են տեխնոլոգիաներն ու ամերիկյան կարողությունները»։

ԻԻՀ նախագահի խոսքով․ «Մենք պատերազմ չենք ուզում  և  հրադադարի մշտական լինելու վրա էլ չենք հենվում։ Բայց մենք կպաշտպանվենք ողջ ուժով։ Իրանը չի հանձնվել և չի հանձնվի, և սա բոլորի համար պարզ է։ Իրանը հավատում է դիվանագիտությանը և երկխոսությանը»։