Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Կրկնելով Իրանի Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին պնդումը, Եվրամիությունը հերթական անգամ իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է հինգ իրանցի անձանց և երկու իրանական հաստատությունների անուները։
Եվրախորհրդի կայքը հաղորդագրություն տարածելով հայտարարել է Եվրամիության կողմից պատժամիջոցների 8-րդ փաթեթի իրագործման մասին իրանական հինգ ֆիզիկական անձանց և երկու կառույցների դեմ՝ իբր մասնակից են եղել մարդու իրավունքների խախտման գործում:
Եվրամիության կողմից պատժամիջոցներ են կիրառվել Ուսանողական աշխարազորայինների և ԻՀՊԿ-ի համագործակցության հիմնադրամի նկատմամբ:
Իրանի դիվանագիտական համակարգը ավելի վաղ մերժել է Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների խախտման մասին եվրոպական երկրների կողմից ներկայացված պնդումը, և այդ երկրներին, որոնք մարդու իրավունքները ոտնահարելու և Իսրայելի ռեժիմի նման վարչակարգերի քաղաքականությանը ուղեկցելու երկար անցյալ ունեն, Իրանում մարդու իրավունքների իրավիաճկը գնահատելու իրավասությունից զուրկ է համարել և Իրանում մահապատժի դատավճիռների գործադրման վերաբերյալ արևմտյան երկրների պաշտոնատարների դիրքորոշումը Իրանի ներքին գործերին միջամտություն է որակել: