Օմանի սուլթանը ժամանել է Թեհրան
Մայիս 28, 2023 12:15 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական հրավերով Օմանի սուլթանը Թեհրան է ժամանել:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով այսօր (կիրակի) Օմանի սուլթան Հեյսամ Բին Թարիղ Ալ Սաիդը երկօրյա այցով ժամանել է Թեհրան:
Սա Օմանի ներկայիս սուլթանի առաջին պաշտոնական այցն է Իրան։
Այս ուղեւորության ընթացքում Օմանի սուլթանին ուղեկցում է բարձրաստիճան քաղաքական պատվիրակություն։
Հեյսամ Բին Թարիղ Ալ Սաիդը Թեհրանում կհանդիպի Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Պիտակ