Աստվածային կրոնների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին լուսահոգի Իմամ Խոմեյնիի հիշատակին
Աստվածային կրոնների ներկայացուցիչները Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:
1402 թվականի Խորդադի 14-ը՝ 2023 թվականի հունիսի 4-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի օրն է:
87 տարի աշխատասեր ու անխոնջ կյանք ապրելով, 34 տարի առաջ վախճանվեց Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, աստվածային կրոնների մի խումբ ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր, ասորիներ, հրեաներ և զրադաշտականներ, Իմամ Խոմեյնիի մահվան 34-րդ տարելիցի նախօրեին այցելել են Իսլամական հանրապետության հիմնադրի սրբավայր և ծաղկեպսակ նվիրելով իրենց հարգանքի տուրքը մատուցել նրա հիշատակին:
Հոգեւոր այս ծիսակարգի մասնակիցները նաեւ վերանորոգեցին իրենց ուխտը Իմամ Խոմեյնիի, նահատակների եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի վեհ իդեալների հետ։