Ձեռարվեստի համաշխարհային օր. Ձեռագործ գորգի պատմությունը և Իրանի ինքնությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i201126-Ձեռարվեստի_համաշխարհային_օր._Ձեռագործ_գորգի_պատմությունը_և_Իրանի_ինքնությունը
Հունիսի 10-ը միջազգային օրացույցում նշվում է որպես Ձեռարվեստի համաշխարհային օր, իսկ իրանական օրացույցում այս օրը հռչակվել է նաև «Գորգի ազգային օր»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 10, 2023 14:41 Asia/Tehran

Հունիսի 10-ը միջազգային օրացույցում նշվում է որպես Ձեռարվեստի համաշխարհային օր, իսկ իրանական օրացույցում այս օրը հռչակվել է նաև «Գորգի ազգային օր»:

Գորգն Իրանի գլխավոր ձեռագործ աշխատանքներից է, որն իր գեղեցկության ու յուրահատկության  բերումով միշտ աշխարհում արժանացել է բարձր գնահատանքի: 

Անկասկած, աշխարհի ամենագեղեցիկ գորգերը հայտնի են որպես իրանական գորգեր։

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքն Իրանում ձեռագործ գորգերի արտադրության հիմնական վայրերից մեկն է, որը ներկայումս  ձեռարվեստի համաշխարհային խորհրդի կողմից ընտրված է որպես գորգագործության համաշխարհային քաղաք և աշխարհում հայտնի է որպես ձեռագործ գորգերի մայր։

Աշխարհի ամենամեծ փակ շուկայի առկայությունը, որի մեծ մասը կազմված է թիմչեիز և ձեռագործ գորգի խանութներից, ցույց է տալիս Թավրիզի գորգի կարևոր դիրքն Իրանում և աշխարհում։

Թավրիզի գորգի հյուսվածքն այնպիսին է, որ եթե այլ կողմից  դիտենք գորգը, այն կարծես  գեղանկարչություն լինի, և կարող է ոմանք ենթադրեն թե դա մեքենայական գորգ է։