Իրանի և Նիկարագուայի միջև ստորագրվել է համագործակցության 3 փաստաթուղթ
Իրանի և Նիկարագուայի բարձրաստիճան պաշտոնյաները երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրել են համագործակցության 3 փաստաթուղթ։ Հուշագրերը վերաբերվում են արդարադատության, տնտեսական համագործակցության, առևտրի և բժշկական սարքավորումների ու պարագաների ոլորտներին:
Նիկարագուա կատարած այցի ընթացքում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է իր գործընկեր Դանիել Օրտեգայի, ԱԺ նախագահի ու պատգամավորների և Մանագուայի համալսարանի ուսանողների հետ։
Նիկարագուայի ԱԺ նախագահ Գուստավո Պուրասի հետ հանդիպման ժամանակ, հայտարարելով, որ Թեհրանի նպատակը կառուցողական և բարեկամական համագործակցությունն է Մանագուայի հետ, Ռայիսին նշել է. «Իրանի և Նիկարագուայի հարաբերությունները կարող են ընդլայնվել երկու երկրների ղեկավարների կամքի ու վճռականության շնորհիվ և այդ ճանապարհին որևէ խոչընդոտ գոյություն չունի:
Նշելով, որ ժողովրդի ձայնին ապավինող երկրների հետ իմպերիալիստական ճակատի թշնամության պատճառը մարդկանց շահերը գերադասելն է, Ռայիսին նշել է. «Իրական ժողովրդավարություն ունեցող երկրներում տեղի է ունենում պատերազմ ժողովրդի կամքի և իմպերիալիստների կամքի միջև: Ուստի գերտերությունները միշտ փորձել են ազդել նման երկրների խորհրդարանների վրա»։
Ռայիսին նշել է, որ ժողովրդավար երկրներում խորհրդարանների հաջողության գաղտնիքը կայանում է նարնում, որ այդ կառույցը չի մոռանում ժողովրդի՝աջակցությունը և իր բոլոր ջանքերն ուղղում է քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ:
Ռայիսին հավելել է. «Ես ուրախ եմ այսօր ներկա լինել մի խորհրդարանում, որտեղ կարևորվում է բռնակալների և իմպերիալիստների դեմ պայքարը: Այստեղ կարևորվում են հեղափոխական լինելու և հեղափոխական մնալու սկզբունքները, և ողջունելի է, որ Նիկարագուայի հեղափոխական գործիչները միշտ հեղափոխական են մնացել»։
Հանդիպմանը Նիկարագուայի ԱԺ նախագահը նշել է. «Իրանի կառավարության և ժողովրդի հետ բարեկամությունը՝ որպես երկրի, որը Նիկարագուայի հետ միասին պայքարել է ինքնորոշման իրավունք ունենալու և իր ինքնությունը պահպանելու համար, հպարտություն է մեզ համար»:
Գուստավո Պուրասը հավելել է. «Ինչպես ոչ մի ուժ ի վիճակի չէ տապալել մեր երկրների հեղափոխությունը, այնպես էլ ոչ մի ուժ ի վիճակի չէ խզել մեր ազգերի և կառավարությունների կապը»։
Լատինական Ամերիկայի երկրների ԻԻՀ նախագահի այցի վերջին ուղղությունը Կուբան է: