Իրանը Շրի-Լանկայում 120 մեգավատ հզորության էլեկտրակայան է կառուցում
https://parstoday.ir/hy/news/iran-i201558-Իրանը_Շրի_Լանկայում_120_մեգավատ_հզորության_էլեկտրակայան_է_կառուցում
Իրանի հիդրոէլեկտրակայանների հզորությունը գերազանցում է 13 000 մեգավատը, հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը, նշելով Շրի-Լանկայում իրանցի մասնագետների կողմից 120 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման եզրափակիչ փուլի նկատելի առաջընթացը, տեղեկացնում է Tasnim-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2023 15:40 Asia/Tehran
  • Իրանը Շրի-Լանկայում 120 մեգավատ հզորության էլեկտրակայան է կառուցում

Իրանի հիդրոէլեկտրակայանների հզորությունը գերազանցում է 13 000 մեգավատը, հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը, նշելով Շրի-Լանկայում իրանցի մասնագետների կողմից 120 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման եզրափակիչ փուլի նկատելի առաջընթացը, տեղեկացնում է Tasnim-ը։

Շրի-Լանկայի ոռոգման նախարար Չամալ Ռաջափասկայի հետ հանդիպմանը Մեհրաբյանը նշել է երկու երկրների բարեկամական պատմական փոխհարաբերությունները և հույս հայտնել, որ իրանցի փորձառու մասնագետների կողմից Շրի-Լանկայում կառուցվող էլեկտրակայանները  մոտ ապագայում շահագործման կհանձնվեն։

Ընդգծելով Թեհրանի և Կոլոմբոյի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի վերածնունդն ու զարգացումը՝ Իրանի էներգետիկայի նախարարը նշել է, որ երկու երկրները բոլոր ասպարեզներում իրենց երկկողմանի կապերը ամրապնդելու բազմաթիվ հնարավորություններ ունեն։

Ալի Աքբար Մեհրաբյանն ընդգծել է նաև ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ոլորտի նախագծերի իրականացման գործում իրանական ընկերությունների հնարավորությունները։