Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոն. Արաքս գետը աղտոտված չէ Հայաստանի ռադիոակտիվ նյութերով
https://parstoday.ir/hy/news/iran-i201652-Իրանի_միջուկային_անվտանգության_համակարգի_կենտրոն._Արաքս_գետը_աղտոտված_չէ_Հայաստանի_ռադիոակտիվ_նյութերով
Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով Արաքս գետի աղտոտման և Արաքսի մերձակա տարածքի բնակիչների առողջությանը սպառնացող վտանգի մասին  հաղորդումների հրապարակումից հետո, Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտարարեց, որ այս գետը մշտապես և ամեն տարի ենթարկվում է մոնիտորինգի և  աղտոտված չէ Հայաստանի ռադիոակտիվ նյութերով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2023 14:08 Asia/Tehran
  • Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոն. Արաքս գետը աղտոտված չէ  Հայաստանի ռադիոակտիվ նյութերով

Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով Արաքս գետի աղտոտման և Արաքսի մերձակա տարածքի բնակիչների առողջությանը սպառնացող վտանգի մասին  հաղորդումների հրապարակումից հետո, Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտարարեց, որ այս գետը մշտապես և ամեն տարի ենթարկվում է մոնիտորինգի և  աղտոտված չէ Հայաստանի ռադիոակտիվ նյութերով։

Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի հայտարարության համաձայն՝ Արաքս գետը վերջին անգամ  ստուգվել  է մոտ երեք ամիս առաջ, և այս կենտրոնն իր մանրամասն ուսումնասիրություններում չի հանդիպել գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտման դեպքի։

Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնն անդրադառնալով  ԶԼՄ-ներից մեկի  տեղեկատվությանը Արաքս գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության մասին ,  հայտարարել է,-«Արաքս գետը  մշտապես ենթարկվում է  մոնիտորինգի՝ ճառագայթային,  ռադիոակտիվ նյութերի և այլ անհրաժեշտ  դեպքերի առումով,  և շուտով այդ տարածքում կտեղադրվեն առցանց մոնիտորինգի սարքեր»:

Երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի պարզաբանումներում նշվում է. -«Հաշվի առնելով Արաքս գետի շրջակայքում բնակվող հայրենակիցների մտահոգությունները,  երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը շեշտում է, որ Արաքս գետը տարին առնվազն մեկ անգամ ենթարկվում է ճառագայթային մոնիտորինգի»։

Ըստ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի պատասխանատուների և փորձագետների՝ Հայաստանի Մեծամորի  ատոմակայանի և Արաքս գետի և նշված տարածքի միջև հեռավորությունը շատ մեծ է, և   այս ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի և կեղտաջրերի Արաքս գետ արտահոսելու և այն աղտոտելու հնարավորությու չկա: