Քանանի. Ֆրանսիան պետք է խուսափի միջամտողական հայտարարություններից
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը Ֆրանսիայի ԱԳՆ-ին խորհուրդ է տվել խուսափել Իրանի հասցեին ուղղված մեղադրանքներից և միջամտողական հայտարարություններից:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կիրակի օրը հայտարարել էր, որ Պարսից ծոցի տարածաշրջանում սրընթաց զարգացումների և Իրանի կողմից շարունակվող անկայունության պայմաններում, ԵՄ-ն պետք է ավելի մեծ ներկայություն ունենա այս տարածաշրջանում։
Հայտարարության մեջ Պարսից ծոց տերմինի փոխարեն կիրառվել է Ծոց տերմինը:
Արձագանքելով այդ հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին կիրակի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Եթե Ֆրանսիայի ԱԳՆ-ն նկատի ունի Պարսից ծոցը, ապա պետք է կիրառի այդ տարածաշրջանի ճիշտ, պատմական և միջազգային անվանումը»։
Նա հավելել է. «Ֆրանսիային, որը գտնվում է Պարսից ծոցից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա, խորհուրդ է տրվում խուսափել Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց և միջամտողական հայտարարություններից»։