Քանանի. Ֆրանսիան պետք է խուսափի միջամտողական հայտարարություններից
https://parstoday.ir/hy/news/iran-i202024-Քանանի._Ֆրանսիան_պետք_է_խուսափի_միջամտողական_հայտարարություններից
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը Ֆրանսիայի ԱԳՆ-ին խորհուրդ է տվել խուսափել Իրանի հասցեին ուղղված մեղադրանքներից և միջամտողական հայտարարություններից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 26, 2023 19:34 Asia/Tehran
  • Քանանի. Ֆրանսիան պետք է խուսափի միջամտողական հայտարարություններից

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը Ֆրանսիայի ԱԳՆ-ին խորհուրդ է տվել խուսափել Իրանի հասցեին ուղղված մեղադրանքներից և միջամտողական հայտարարություններից:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կիրակի օրը հայտարարել էր, որ Պարսից ծոցի տարածաշրջանում սրընթաց զարգացումների և Իրանի կողմից շարունակվող անկայունության պայմաններում, ԵՄ-ն պետք է ավելի մեծ ներկայություն ունենա այս տարածաշրջանում։
Հայտարարության մեջ Պարսից ծոց տերմինի փոխարեն կիրառվել է Ծոց տերմինը:  
Արձագանքելով այդ հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին կիրակի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Եթե Ֆրանսիայի ԱԳՆ-ն նկատի ունի Պարսից ծոցը, ապա պետք է կիրառի այդ տարածաշրջանի ճիշտ, պատմական և միջազգային անվանումը»։
Նա հավելել է. «Ֆրանսիային, որը գտնվում է Պարսից ծոցից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա, խորհուրդ է տրվում խուսափել Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց և միջամտողական հայտարարություններից»։