Իրանը դարձել է գազի երրորդ խոշորագույն արտադրողն աշխարհում, երկրորդ տարին անընդմեջ Իրանի նավթի արդյունահանման ծավալն աճել է
https://parstoday.ir/hy/news/iran-i202138-Իրանը_դարձել_է_գազի_երրորդ_խոշորագույն_արտադրողն_աշխարհում_երկրորդ_տարին_անընդմեջ_Իրանի_նավթի_արդյունահանման_ծավալն_աճել_է
Միջազգային վիճակագրությունը վկայում է 2022 թվականին Իրանի նավթի և գազի արդյունահանման աճի մասին, և Իրանն այս տարի դառնում է գազի երրորդ խոշորագույն արտադրողը և նավթի ութերորդ խոշոր արդյունահանողն աշխարհում:
(last modified 2026-03-02T15:39:01+00:00 )
Հունիս 28, 2023 17:57 Asia/Tehran
  • Իրանը դարձել է գազի երրորդ խոշորագույն արտադրողն աշխարհում, երկրորդ տարին անընդմեջ Իրանի նավթի արդյունահանման ծավալն աճել է

Միջազգային վիճակագրությունը վկայում է 2022 թվականին Իրանի նավթի և գազի արդյունահանման աճի մասին, և Իրանն այս տարի դառնում է գազի երրորդ խոշորագույն արտադրողը և նավթի ութերորդ խոշոր արդյունահանողն աշխարհում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, համաշխարհային էներգետիկ վիճակագրական զեկույցի նոր տարբերակում Իրանի հում նավթի և կոնդենսատի արդյունահանումը 2022 թվականին աճել է ևս 4,1 տոկոսով և հասել օրական 3 միլիոն  313 հարյուր հազար բարելի՝ չնայած պատժամիջոցների շարունակմանը:
Նախորդ տարվա զեկույցում British Petroleum-ը հայտարարել էր 2021 թվականին Իրանի հում նավթի և գազի կոնդենսատի արդյունահանման 16,1 տոկոս աճի մասին:

13-րդ կառավարության  իշխանության գալով, Իրանի նավթի արդյունահանման ծավալները երկու տարի անընդմեջ աճում են: 

Համաձայն այս զեկույցի՝ Իրանում բնական գազի արդյունահանումը 2011 թվականից ի վեր աճ է գրանցել, և ԱՄՆ պատժամիջոցները չեն կարողացել կասեցնել Իրանում գազի արդյունահանման աճը։