Հունիս 29, 2023 17:41 Asia/Tehran
  • Իրանը Կանադայի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը Կանադայի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝Իրանի կառավարության միջազգային անձեռնմխելիության իրավունքի խախտման պատճառով։

Վերջին տասնամյակում Կանադայի կառավարությունն այն դեպքում է  Իրանին անվանել  ահաբեկչության պաշտպան և մարդու իրավունքները ոտնահարող,երբ   հենց այդ կառավարությունը կանոնակարգված խախտում է մարդու իրավունքները, և  համաշխարհային մակարդակով պաշտպանում Միացյալ Նահանգների  գերիշխանական ու միջամտողական քաղաքականությունը, իսկ Պաղեստինում և Արևմտյան Ասիայի հարավային հատվածում մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմի անմարդկային գործողությունների մեղսակից է համարվում:Առավել դրան, Կանադայի կառավարության մարդու իրավունքների վկայականում գրանցված է պարտադիր դպրոցներում հարյուրավոր հնդկացի երեխաների ցեղասպանության ենթարկումը և այդ անմեղ երեխաների զանգվածային թաղումը: 

Այնուամենայնիվ, Իրանի որոշ  ակտիվները բռնագրավելու և իր գործելոճը չուղղելու Կանադայի կառավարության անօրինական գործողությունների շարքը պատճառ է դաձել,որ  Իրանը  վերջնականացնի իր որոշումը՝ Կանդայի կառավարության օրինազանց քայլերի շարունակումը և  կառավարության անձեռնմխելիության միջազգային իրավունքի խախտումը կանխելու համար: 

Ուստի  երեքշաբթի օրը (27.06.2023) Իրանի կառավարությունը Կանադայի կառավարության դեմ  հայց ներկայացրեց  Արդարադատության միջազգային դատարան Իրանի կառավարության եւ ակտիվների անձեռնմխելիության իրավունքի խախտման պատճառով:

 Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի իրավական հարցերով կենտրոնը Արդարադատության միջազգային դատարան  է ներկայացրել Իրանի հայցագիրը,որում  անդրադարձ կատարվելով միջազգային իրավունքը, այդ թվում կառավարությունների անձեռնմխելիության իրավունքը խախտելու Կանադայի կառավարության քայլերին,  դատարանից պահանջվել է՝  Կանադայի կառավարությանը պարտավորեցնել՝ կասեցնել Իրանի կառավարության անձեռնմխելիության խախտումը, հատուցել Իրանի պատճառած վնասները և  ձեռնպահ մնալ այդ խախտումները կրկնելուց։

Պիտակ