Ինչպե՞ս Իրանին հաջողվեց ինքնաբավության հասնել ԱԹՍ-ների արտադրության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i202216-Ինչպե_ս_Իրանին_հաջողվեց_ինքնաբավության_հասնել_ԱԹՍ_ների_արտադրության_ոլորտում
Ռազմական գործողությունների ճշգրիտ մոնիտորինգի, արդյունավետության և տնտեսական առումով հարմար լինելու պատճառով, աշխարհի մոտ 35 երկրներ ցանկություն են հայտնել ձեռք բերել իրանական ԱԹՍ-ներ և ակնկալվում է, որ Իսլամական Հանրապետությունն իր տեղը կգրավի համաշխարհային ռազմական շուկաներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2023 08:10 Asia/Tehran
  • Ինչպե՞ս Իրանին հաջողվեց ինքնաբավության հասնել ԱԹՍ-ների արտադրության ոլորտում

Ռազմական գործողությունների ճշգրիտ մոնիտորինգի, արդյունավետության և տնտեսական առումով հարմար լինելու պատճառով, աշխարհի մոտ 35 երկրներ ցանկություն են հայտնել ձեռք բերել իրանական ԱԹՍ-ներ և ակնկալվում է, որ Իսլամական Հանրապետությունն իր տեղը կգրավի համաշխարհային ռազմական շուկաներում:

Վերջին 40 տարում Իրանը հրաժարվել է զենք գնելու ավանդական գործընթացից, օտարերկրյա խորհրդատուներ վարձելու կամ միջազգային զորավարժություններում գովազդային շոուներ կազմակերպելու պրակտիկայից և կենտրոնացել է պաշտպանական արդյունաբերության զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների տեղայնացման, մասնագետ ուժերի պատրաստման և ներքին արտադրության վրա: Իրանն այսօր արտադրում է այնպիսի ռազմավարական զենքեր, ինչպիսիք են բալիստիկ հրթիռները և տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերը:

Որոշ փորձագետներ կարծում են, որ եթե Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեին, ապա հնարավոր կլիներ դառնալ օտարերկրյա զենք ներկրող. Այսինքն՝ հարձակողական-պաշտպանական սպառազինությունների ներմուծման սահմանափակումները պատճառ դարձան, որպեսզի Իրանի ռազմական արդյունաբերության ոլորտը զարգանա: Եվ այսօր,  աշխարհի մոտ 35 երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, ցանկություն ունեն գնել  իրանական ԱԹՍ-ներ:

Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումից հետո, Պաշտպանության նախարարությունը բանակցություններ սկսեց աշխարհի տարբեր երկրների հետ՝ զենքի արտահանման նպատակով: Իրանի հարավային հարևանները զենքի ամենամեծ գնորդներից են: Իհարկե, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Թուրքիան Իրանի մրցակիցն է:

Իրանական ԱԹՍ-ների վերաբերյալ Արևմուտքի քաղաքական-մեդիա քարոզչության պայմաններում, այսօր աշխարհի ավելի քան 35 երկիր ցանկանում է Թեհրանից գնել այդ  արդյունավետ զենքը։ Օրինակ՝ 2022 թվականի մայիսին Իրանը պաշտոնապես պայմանագիր ստորագրեց «Աբաբիլ 2» անօդաչու թռչող սարքերի գործարանի կառուցման վերաբերյալ  և սկսեց ռազմական արտադրանք արտահանել Տաջիկստան։ Այս ռազմավարական և կարևոր իրադարձությունը տեղի է ունեցել Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Բաղերիի Դուշանբե կատարած այցից հետո, նպաստելով, որպեսզի Իրանի ռազմական ազդեցությունը ընդլայնվի Կենտրոնական Ասիայում՝ Աֆղանստանի սահմաններից հյուսիս:

Սա այն դեպքում, Սիոնսիտական ռեժիմը վերջին տարիներին փորձում է  ամրապնդել իր ներկայությունն Իրանի հյուսիսային սահմաններին՝ բոլոր տեսակի ռազմական զինատեսակներ տրամադրելով Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներին և զբաղվելով լրտեսական- դիվերսիոն գործողություններով։ Սակայն Իրանի վարած  քաղաքականությունը աստիճանաբար սահմանափակում է Սիոնիստական ռեժիմի ազդեցության շրջանակը:

Միգուցե եթե չլինեին զենք արտադրելու կարողություն և իրանական զենքի արդյունավետությունը; հատկապես ոչ բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքերի ոլորտում,  Սիոնիստական ռեժիմը բազմիցս ուղղակիորեն թիրախավորած կլիներ Իրանի միջուկային   օբյեկտները և թույլ չէր տա Թեհրանին ուրանի հարստացման մակարդակը հասցնել 60%-ի։

Բացի այդ, եթե Եմենի պատերազմի ժամանակ Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն իրենց ուժն ու ազդեցությունը ցույց չտային, ապա դիվանագիտության ոլորտում մեծ ձեռքբերումներ չէին լինի, ինչպիսին Պեկինի պայմանագիրն էր, կամ արաբական երկրները ցանկություն չէին արտահայտի ստեղծել համատեղ ուժեր՝ պաշտպանելու հյուսիսային Հնդկական օվկիանոսի ջրերի անվտանգությունը։