ՀԱՄԱՍ. Պաղեստինյան Դիմադրության զենքերը օրինական են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i244556-ՀԱՄԱՍ._Պաղեստինյան_Դիմադրության_զենքերը_օրինական_են
ՀԱՄԱՍ-ի խոսնակը մերժել է Գազայում դիմադրության զինաթափման համար վերջնաժամկետի սահմանումը  և հայտարարել. «Դիմադրության զենքերը Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու օրինական զենքեր են»։
(last modified 2026-04-10T09:37:22+00:00 )
Ապրիլ 10, 2026 13:05 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ. Պաղեստինյան Դիմադրության զենքերը օրինական են

ՀԱՄԱՍ-ի խոսնակը մերժել է Գազայում դիմադրության զինաթափման համար վերջնաժամկետի սահմանումը  և հայտարարել. «Դիմադրության զենքերը Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու օրինական զենքեր են»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Հազեմ Ղասեմն ընդգծել է, որ պաղեստինյան Դիմադրության զենքերն օրինական են, հավելելով. «Դիմադրության զենքի հարցը այս կերպ բարձրացնելը և այն բոլոր ուղիների հետ կապելը հակասում է ԱՄՆ նախագահի ծրագրի դրույթներին, հատկապես դրա երկրորդ փուլի հետ կապված»։
Հազեմ Ղասեմը հավելել է. «Այս մոտեցումն արտահայտում է աջակցությունն օկուպանտ ռեժիմի դիրքորոշմանը և փորձ է թաքցնել իրական հանցավոր զենքը, որը Գազայի հատվածում ցեղասպանություն է գործել պաղեստինցիների դեմ»։
ՀԱՄԱՍ-ի խոսնակը հայտարարել է. «Օկուպանտ ռեժիմը փորձում է թաքցնել զենքի տարածման հանցագործությունը՝ զինելով իր վարձկան աշխարհազորայիններին Գազայի ներսում և, դրա դիմաց, քրեականացնելով Դիմադրության զենքերը»։