Փեզեշքյան․ Իրանի ժողովուրդը 40-օրյա դիմադրությամբ, անել վիճակի է մատնել թշնամուն
https://parstoday.ir/hy/news/iran-i244588-Փեզեշքյան_Իրանի_ժողովուրդը_40_օրյա_դիմադրությամբ_անել_վիճակի_է_մատնել_թշնամուն
Pars Today - Իրանի նախագահը, ընդգծելով ազգային դիմադրության որոշիչ դերը պատերազմական իրավիճակներից անցնելու գործում, նշել է. «Իրանի ժողովուրդը 40-օրյա դիմադրությամբ, անել վիճակի է մատնել թշնամուն»։
(last modified 2026-04-12T09:57:56+00:00 )
Ապրիլ 12, 2026 13:23 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իրանի ժողովուրդը 40-օրյա դիմադրությամբ, անել վիճակի է մատնել թշնամուն

Pars Today - Իրանի նախագահը, ընդգծելով ազգային դիմադրության որոշիչ դերը պատերազմական իրավիճակներից անցնելու գործում, նշել է. «Իրանի ժողովուրդը 40-օրյա դիմադրությամբ, անել վիճակի է մատնել թշնամուն»։

Pars Today-ի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, անդրադառնալով Իրանի ժողովրդի դիմադրության կարողությունների վերաբերյալ հակառակորդի սխալ կանխատեսումներին, հավելել է. «Մինչ հակառակորդը կարծում էր, որ Իրանը չի կարողանա դիմակայել ավելի քան մի քանի օր, Իրանի ժողովուրդը 40-օրյա դիմադրությամբ անել վիճակի է մատնել թշնամուն, և նույնիսկ ենթակառուցվածքների ոչնչացման սպառնալիքը չի կարողացել խարխլել ժողովրդի կամքը»։

Նա հավելել է. «Թշնամիները կարծում էին, որ պատերազմ հրահրելով և ճնշում գործադրելով՝ ժողովուրդը դուրս կգա փողոց և կկործանի համակարգը, սակայն Իրանի քաջ ժողովուրդը իր հերոսական մասնակցությամբ պահպանել է իսլամական համակարգը և հիասթափեցրել թշնամիներին»։

Փեզեշքյանը հաղթանակի գաղտնիքը համարել է ժողովրդի մասնակցությունը, մզկիթների և սոցիալական ռեսուրսների դերը ճգնաժամի կառավարման գործում և ընդգծել, որ «այս ռեսուրսների ակտիվացումը և ժողովրդի մասնակցությունը վճռական դեր են խաղացել վերջին իրավիճակից հաջողությամբ դուրս գալու գործում»։