Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ. Մեր նախաձեռնությունների դիմաց՝ ԱՄՆ-ը չկարողացավ Իրանի վստահությունը շահել
https://parstoday.ir/hy/news/iran-i244590-Մոհամմադ_Բաղեր_Ղալիբաֆ._Մեր_նախաձեռնությունների_դիմաց_ԱՄՆ_ը_չկարողացավ_Իրանի_վստահությունը_շահել
Իրանի խորհրդարանի նախագահ, ԱՄՆ-ի հետ բանակցող պատվիրակության ղեկավար Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իսլամաբադում հայտարարել է. «Մենք ունեինք անհրաժեշտ բարի կամք, բայց նախորդ երկու պատերազմների փորձի պատճառով վստահություն չունեինք հակառակ կողմի նկատմամբ»։
(last modified 2026-04-12T10:15:41+00:00 )
Ապրիլ 12, 2026 13:40 Asia/Tehran
  • Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ. Մեր նախաձեռնությունների դիմաց՝ ԱՄՆ-ը չկարողացավ Իրանի վստահությունը շահել

Իրանի խորհրդարանի նախագահ, ԱՄՆ-ի հետ բանակցող պատվիրակության ղեկավար Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իսլամաբադում հայտարարել է. «Մենք ունեինք անհրաժեշտ բարի կամք, բայց նախորդ երկու պատերազմների փորձի պատճառով վստահություն չունեինք հակառակ կողմի նկատմամբ»։

  • «Իրանական պատվիրակության «Մինաբ 168»-ի իմ գործընկերները առաջարկել են առաջադիմական նախաձեռնություններ, սակայն հակառակ կողմը, ի վերջո, չի կարողացել շահել իրանական պատվիրակության վստահությունը բանակցությունների այս փուլում»։
  • «ԱՄՆ-ը հասկացել է մեր տրամաբանությունն ու սկզունքները, և հիմա ժամանակն է, որ նրանք որոշեն՝ կկարողանա՞ն վստահություն ձեռք բերել մեզ մոտ, թե՞ ոչ»։
  • «Մենք միշտ համարել ենք, որ հեղինակային դիվանագիտությունը, ի լրումն ռազմական պայքարի, մեկ այլ մեթոդ է Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, և մենք երբեք չենք հրաժարվի 40-օրյա ազգային պաշտպանության նվաճումների ամրապնդման ջանքերից»։
  • «Ես երախտապարտ եմ բարեկամ և եղբայրական Պակիստանի ջանքերի համար՝ աջակցելու այս բանակցությունների գործընթացին, և ողջունում եմ Պակիստանի ժողովրդին»։
  • «Իրանը մեկ մարմին է՝ 90 միլիոն հոգով։ Ես երախտապարտ եմ Իրանի հերոսական ժողովրդին, ովքեր, Գերագույն առաջնորդի խորհրդով, աջակցել են իրենց զավակներին՝ դուրս գալով փողոցներ և ուղեկցելով մեզ իրենց բարեմաղթանքներով։ Ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին այս 21-ժամյա լարված բանակցությունների համար»։
  • «Կեցցե՛ հավերժական Իրանը»։