Մամուլի տեսություն – 01.07.2023
https://parstoday.ir/hy/news/iran-i202288-Մամուլի_տեսություն_01.07.2023
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը հայտարարել է, որ Իրանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 55 տոկոս աճ է արձանագրել։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հուլիս 01, 2023 13:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 01.07.2023

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը հայտարարել է, որ Իրանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 55 տոկոս աճ է արձանագրել։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Մակրոնն ու պատիժները

 

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցերը՝ ի պատասխան ոստիկանության կողմից 17-ամյա դեռահասի սպանության, երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծել։

Ֆրանսիան, որն աշխարհին ներկայանում է որպես քաղաքակրթության օրրան և «Մարդու իրավունքների ու քաղաքակրթության հռչակագրի» ծննդավայր, կրկին ներքաշվել է անկարգությունների և զանգվածային ցույցերի մեջ՝ իր ոստիկանության կողմից մարդու իրավունքների ոտնահարման և երիտասարդ դեռահասի սպանության պատճառով:

Դեռահասի վրա կրակելը և ոստիկանության և ցուցարարների միջև մի քանի օր տեւած բախումները ևս մեկ անգամ ուշադրությունը կենտրոնացրել են ֆրանսիացիների բողոքների վրա ոստիկանության դաժանության և համակարգված ռասիզմի վերաբերյալ: Բռնություն  ավելի ակնհայտ է իրավապահ մարմիններում, հատկապես ցածր եկամուտ ունեցող և խառը ռասայական հատվածներում:

Քեյհան օրաթերթ

Իրանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը  55 տոկոս աճ է գրանցել

 

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն հայտարարել է. «850 հազար օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը` նախորդ տարվա առաջին երկու ամիսների համեմատ, վկայում է 55 տոկոս աճի մասին»։

Քեյհան օրաթերթ-ին տված հարցազրույցում Էզզաթոլահ Զարղամին հայտարարելով օտարերկրյա զբոսաշրջիկների մասին ասաց. «Այս զբոսաշրջիկները տարբեր երկրներից են, սակայն որոշ երկրներ, օրինակ՝ Ադրբեջանը, որը մեր երկրում օտարերկրյա զբոսաշրջիկների թվով երկրորդն էր՝ Ադրբեջանի կառավարության չհամագործակցելու և նրա ցամաքային սահմանները Իրանի հետ փակելու պատճառով, զբոսաշրջիկների ժամանման զգալի նվազում է առաջացրել»։

Ջավան օրաթերթ

Ղուրան այրելու աշխարհականությունը և արևմտեան բռնությունը

Բռնությունն ու քաոսը ընդունված չեն, սակայն Շվեդիայի վարչապետը չի կարող առարկել Բաղդադում երկրի դեսպանատան վրա հարձակման դեմ։ Երբ Ղուրանի այրումը, որը բռնության ակտ է, համարվում է խոսքի ազատություն, Շվեդիայի դեսպանատան վրա հարձակման ժամանակ պետք է հարգել իրաքցի ժողովրդի խոսքի ազատությունը։ Խոսքը միայն դեսպանատան վրա հարձակման մասին չէ, Արևմուտքի պահանջած խոսքի ազատությունը արդարացնում է ցանկացած գործողություն։

Ենթադրվում էր, որ աշխարհականությունը վերացնում է կրոնական տարբերությունների կամ հակամարտությունների հետևանքով առաջացած թշնամությունները՝ պնդելով հավատքի և կրոնի մեջ չեզոքություն, սակայն իր պրակտիկայում այն հակասության մեջ ընկավ կրոնների և հատկապես հակաիսլամիզմի հովիտում:

Աշխարհականության չեզոքությունը իմաստ է ստացել միայն ոչ կրոնականների նկատմամբ հարգանքի և ոչ կրոնականների համոզմունքների նկատմամբ հարգանքի շնորհիվ, բայց երբ խոսքը գնում է իսլամի հետևորդների մասին, ապա աշխարհականությունն այլևս չեզոք չէ և հավասար չի դիտում իսլամ և հակա- Իսլամը, բայց ողջունում է հակամուսուլմանական և հակաիսլամական առաջարկները: Այս հարցի օրինակն է Շվեդիայի ոստիկանության թույլտվությունը՝ հակաիսլամական ցույց անցկացնելը՝ա Ղուրանի այրմամբ։

yerevan today

Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երեւանում: Հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:

Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները:

yerevan today

Արցախում զոհված Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմինները տեղափոխվել են ՀՀ

 

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:

Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»,-գրել է Ստեփանյանը։

tert.am

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհված 2 զինծառայողների մարմիններն այսօր ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխվել են ՀՀ․ Արցախի ՄԻՊ

 

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:

Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը», - հավելել է նա:

tert.am

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով մեկ գիշերվա ընթացքում տուժել է շուրջ 80 ուժային, ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ

 

Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայում ոստիկանությունն ավելի քան 1300 մարդ է ձերբակալել անկարգություններին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է BFM TV հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահների տվյալներին։

Հաղորդվում է, որ հուլիսի լույս 1-ի գիշերն ամբողջ ֆրանսիայում ձերբակալվել է 1311 մարդ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միայն Փարիզում ու Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձաններում 406 մարդ է ձերբակալվել։

Բացի այդ, Ֆրանսիայի ՆԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տվյալների համաձայն՝ մեկ գիշերվա ընթացքում անկարգությունների ժամանակ տուժել է 79 ոստիկան և ժանդարմ:

armenpress.am

Հաստատում ենք Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ գագաթնաժողովն առաջիկայում Երևանում հյուրընկալելու մեր պատրաստակամությունը. Նիկոլ Փաշինյան

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է. 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Հունաստանի Հանրապետության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ:

Ձեր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը երկարամյա նվիրված գործունեության արդյունքների լավագույն գնահատականն է: Համոզված եմ, որ Ձեր առաջիկա  պաշտոնավարումը կրկին աչքի կընկնի Ձեզ բնորոշ եռանդով և նախանշված նպատակ­ներն իրագործելու հաստատակամությամբ:

armenpress.am

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

 

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, Փաշինյանը Ղարիբաշվիլիին շնորհավորել է ծննդյան 41-րդ տարեդարձի առիթով և բարեմաղթանքներ հղել:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: