Փեզեշքյան. Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության
ԻԻՀ նախագահը հայտարարել է որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և եղբայրական հարաբերությունների։ Նա նշել է. «Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի երեկոյան Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումը իսլամական աշխարհի միասնության ամրապնդման գործում՝ միաժամանակ գնահատելով Իսլամաբադի դերը միջնորդության և հրադադարի հաստատման գործում։
Նա նշել է. «Թեհրանը ձգտում է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության և կարևորում է միջազգային իրավունքի շրջանակներում Իրանի ժողովրդի իրավունքների իրացումը»։
Խոսելով իսլամական աշխարհի վերաբերյալ Իրանի կզբունքային մոտեցման մասին, Փեզեշքյանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր իսլամական երկրներին համարում է իր եղբայրները, և այս տեսակետը հիմնված է իսլամի Մարգարեի նույն վերաբերմունքի վրա»։
Նշելով, որ տարածաշրջանում բազմաթիվ պատերազմների և անկայունության պատճառը սիոնիստական ռեժիմի կողմից իսլամական երկրների միջև պառակտում սերմանելու ջանքերն են, նա հավելել է. «Իսլամական Ումման պետք է մերձեցման և համագործակցության միջոցով, կանխի սիոնիստական ռեժիմի կողմից իսլամական երկրների տարածքների օգտագործումը մուսուլմանների դեմ»։
Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը հանդիպման ժամանակ ասել է. «Իրանը և Պակիստանը խորը կրոնական, պատմական և մշակութային ընդհանրություններ ունեն, և սա կհարթի ավելի լայն համագործակցության ճանապարհը»։
Պակիստանի բանակի հրամանատարը նաև զեկույց է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ և հույս հայտնել, որ մոտ ապագայում համաձայնությունը կկայանա և պատերազմը կավատվի։