Իրանահայ պատգամավոր. Իրանը մշտապես կանգնած է եղել ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում
https://parstoday.ir/hy/news/iran-i202370-Իրանահայ_պատգամավոր._Իրանը_մշտապես_կանգնած_է_եղել_ահաբեկչության_դեմ_պայքարի_առաջնագծում
Իրանահայ պատգամավոր Արա Շահվերդյանը նշել է. «Իրանը, որպես ահաբեկչության զոհերից մեկը, կանգնած է այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարի առաջնագծում: Թեհրանը պատրաստ է այս հարցում համագործակցել այլ երկրների հետ»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 03, 2023 07:05 Asia/Tehran

Իրանահայ պատգամավոր Արա Շահվերդյանը նշել է. «Իրանը, որպես ահաբեկչության զոհերից մեկը, կանգնած է այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարի առաջնագծում: Թեհրանը պատրաստ է այս հարցում համագործակցել այլ երկրների հետ»:

Հունիսի 29- հուլիս 1-ը Հունաստանի Հալկիդիկի քաղաքում կայացած՝ «Նոր մարտահրավերների դիմակայում և նոր տեսլականներ» թեմայով Ուղղափառ եկեղեցիների միջխորհրդարանական 30-րդ համաժողովում ունեցած ելությում, Շահվերդյանն ասել է. «Ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, և իմ երկիրը, նույնպես, ցավոք, զերծ չի մնացել այս հակամարդկային երևույթի կործանարար հետևանքներից։ 1981 թվականի օգոստոսի 30-ին ԻԻՀ վարչապետի գրասենյակում տեղի ունեցած պայթյունը, 1981 թվականի հունիսի 28-ին ահաբեկչական խմբավորումների կողմից Իսլամական Հանրապետություն կուսակցության գրասենյակում կազմակերպված պայթյունը և 2017 թվականի հունիսի 7-ին Իսլամական խորհրդարանի շենքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով նահատակվեցին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝  հայեր, ընդամենը մի քանի օրինակ են և վկայում են այն մասին, որ ահաբեկիչները պատրաստ են դիմել ցանկացած միջոցի՝ իրենց չար նպատակներին հասնելու համար»:  
Խոսելով «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հանցագործությունների մասին, Շահվերդյանը բարձր է գնահատել Տիրանայի մերձակայքում գտնվող այս խմբավորման ճամբարը գրոհելու՝ Ալբանիայի որոշումը: 
Խստորեն դատապարտելով Շվեդիայում Ղուրանի անարգումն Արա Շահվերդյանը Ստոկհոլմի իշխանություններին կոչ է արել հրաժարվել իսլամաֆոբիայի քաղաքականությունից և գործ չունենալ իսլամական սրբություններն անարգողների հետ: 
Ավելի վաղ, թվիթերյան գրառմամբ անդրադառնալով Ստոկհոլմում կայացած ակցիայի ժամանակ Ղուրանն այրելու քայլին, Շահվերդյանը գրել էր. «Աստվածային կրոնները վիրավորելը ոչ այլ ինչ է, քան համակարգված ատելություն: Մզկիթում և Ղորբան տոնի օրը իրականացված այս քայլը չի կարող  լինել համարվել ազատություն: Այս զազրելի ու անբարոյական քայլը սպառնալիք է մարդկության համար»:
Համաժողովին մասնակցել են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Պաղեստինից, Բուլղարիայից, Սերբիայից:
Արա Շահվերդյանն իր ելույթում նշել է «Համաժողովը կառուցողական դեր ունի ժողովուրդների միջև երկխոսութեան, համագործակցության եւ փոխըմբռնման ամրապնդման գործում՝ Այն նաև արդյունավետ հարթակ է՝ մտքերի փոխանակման, ընդհանուր մտահոգությունների արտահայտման, ինչպես նաև համատեղ ջանքերով կառուցողական լուծումների հասնելու և հարաբերություններն ամրապնդելու համար»:   
Արա Շահվերդեանն անդրադարձել է ահաբեկչութեան դեմ համընդհանուր պայքարի անհրաժեշտությանն, ԱՄՆ-ի անմարդկային ու խտրական գործողութիւններին և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու այդ երկրի անօրինական ու միակողմանի քաղաքականությանը, ինչպես նաև պատժամիջոցների կիրառմանը: 
Անդրադառնալով Լաչինի միջանցքում ծավալված վերջին իրադարձություններին, Շահվերդյանն ասել է. «Այդ անմարդկային գործողություններից են նաև Ադրբեջանի վերջին շրջանի ճնշող և ոչ լեգիտիմ գործողութիւնները, որոնք գործադրվել են Ղարաբաղի հայ բնակչութեան նկատմամբ՝ Լաչինի մարդասիրական միջանցքի արգելափակմամբ և այս շրջանի հայ բնակչության մուտքն իրենց բնակավայրեր արգելելով, ինչը լուրջ խնդիներ է առաջացրել  տեղի բնակչության համար՝ դեղորայքի և սննդի կարիքը հոգալու հարցում: Սա  պետական ահաբեկչութեան օրինակ է և անմարդկային գործողություն»: